Air Optix Colors

Price range: 8,500 AMD through 10,500 AMD

Արտադրող:  Alcon
Արտադրողի երկիրը:  ԱՄՆ
Լինզաների տեսակը:  Գունավոր, oպտիկական կոնտակտային լինզաներ
Կրման ժամկետ:  1 ամիս
Հումք:  Lotrafilcon B
Բազային կորություն:  8.6մմ
Տրամագիծ:  14.2մմ
Հաստություն:  0.08մմ
Օդաթափանցելիություն:  138 Dk/t
Դիզայն:  Սֆերիկ
Ջրի պարունակություն:  33%

Նկարագրություն

Ամեն ոք  ունի յուրահատուկ հնարավորություն փոխելու իր արտաքինը, նույնիսկ անճանաչելիության աստիճանի: Դրա համար պետք է գնել այսպես կոչված beauty լինզաներ:

Մեր ժամանակներում դեկորատիվ կոնտակտային օպտիկան ունի մեծ պահանջարկ և դա զարմանլի չէ: Չէ որ կոսմետիկ լինզաները կարող են դառնալ հիանալի ակսեսուար ամեն օրվա համար կամ հատուկ առիթների, տոների, հանդիպումների ժամանակ կրելու համար:

Ձեզ ենք առաջարկում Air Optix Colors գունավոր կոնտակտային լինզաները, արտադրվող աշխարհահռչակ, խոշոր ընկերության Alcon(Ciba Vision)-ի կողմից: Որը վայելում է հսկայական կրողների բանակի գոհունակությունը:

Այս կոնտակտային լինզաները ոչ միայն կփոխեն ձեր ծիածնաթաղանթի բնական գույնը կամ գեղեցիկ   երանգ կհաղորդեն նրան  այլ նաև կապահովվեն մաքուր, պարզ տեսողություն և անգերազանցելի հարմարավետություն:

Air Optix Colors առավելությունները`

•   զանազան օպտիկական հզորությունների  առկայություն

•   գույների հարուստ տեսականի ` 4 ինտենսիվ և 5 ավելի թույլ երանգներ

•   ունիկալ lotrafilcon B նյութ

•   հնարավորություն վիզուալ մեծացնել  և ավելի փայլուն դարձնել աչքերը

•   թթվածնի բարձր թափանցելիության ցուցանիշ (138 Dk/t)